Զեյնալյանը արդարադատության նախարարության պահանջարկը համարում է ավելին, քան մյուս տարվա հատկացվելիք բյուջետային միջոցները
                                    ՀՀ արդարադատության նախարարության պահանջարկը 2019-ին հատկացվող բյուջետային միջոցներից ավելին է: 2019թ.-ի պետական բյուջեի քննարկումներից հետո ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը:
«Մեր պահանջարկը շատ ավելին է: Բնականաբար, գումարները քիչ են: Նախարարության բյուջեն նախորդ տարվա համեմատ մնացել է գրեթե նույնը: Շատ քիչ քանակով պակասել է բյուջեն՝ արբիտրաժային դատարանում վճարվելիք գումարների չափով: 2019-ի բյուջեն առաջարկվում է հատկացնել 1 մլրդ 229 մլն 647 հազար դրամ: Ներսում վերաբաշխումներ են կատարվել՝ պայմանավորված տարբեր հանգամանքներով: Այդ գումարները կկրճատվեն կառավարության պահուստային ֆոնդից»,-ասաց նախարարի պաշտոնակատարը:
Նրա կարծիքով՝ պետք է կարողանալ բյուջեն այնպես վերաբաշխել, որ այն ոչ թե շարունակի նվազել, այլ հակառակը՝ աճել, որպեսզի պարտք վերցնելու կարիք չլինի:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    