Բաժիններ՝

ԱՄՆ-ն ու Թուրքիան երկկողմ չեղարկել են նախարարների դեմ հայտարարված պատժամիջոցները

Ամերիկայի Միացյալ Նահանգները չեղյալ է համարել Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի և արդարադատության նախարար Աբդուլհամիթ Գյուլի դեմ հայտարարված ներդրումները: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Ի պատասխան Միացյալ Նահանգների այս որոշման՝ թուրքական կողմն իր հերթին վերացրել է ԱՄՆ արդարադատության նախարար Ջեֆֆ Սեշընսի և ԱՄՆ ներքին անվտանգության հարցերով նախարար Կիրստյեն Նիլսենի դեմ հայտարարված պատժամիջոցները:

Հիշեցնենք, որ երկու երկրների միջև հարաբերություններում ճգնաժամ էր առաջացել ամերիկացի քահանա Էնդրյու Բրանսոնի՝ Թուրքիայում բանտարկումից հետո: ԱՄՆ-ն օգոստոսից պատժամիջոցներ էր սահմանել թուրք նախարարների նկատմամբ, ինչին հետևել էին թուրքական կողմի պատասխան քայլերը:

Հոկտեմբերի 12-ին Բրանսոնն ազատ էր արձակվել ու վերադարձել ԱՄՆ: Թուրքական իշխանությունները նրան մեղադրում էին գյուլենականների հետ կապեր ունենալու մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս