Իրանը գործարկել է Kowsar կործանիչների զանգվածային արտադրությունը
Իրանի իշխանությունները հայտարարել են Kowsar կործանիչների զանգվածային արտադրության ծրագրի գործակման մասին: Այս մասին հաղորդել է Reuters գործակալությունը:
Kowsar կործանիչն առաջին անգամ ցուցադրվել է օգոստոսի 21-ին: Ինչպես հաղորդել է Tasnim գործակալությունը, Kowsar-ը դասվում է ռեակտիվ ռազմական ինքնաթիռների չորրորդ սերնդին, այն սարքավորված է ձգաբանական հաշվարկների համակարգչային համակարգով եւ բազմանպատակային ռադարով: Դա առաջին ինքնաթիռն է, որը լիովին մշակվել եւ արտադրվել է Իրանում:
Ավելի վաղ Al-Masdar պորտալը, վկայակոչելով Դամասկոսի մի աղբյուր, հայտնել է, որ Իրանը պլանավորում է սեփական արտադրության կործանիչներ եւ հակաօդային պաշտպանության միջոցներ մատակարարել Սիրիային, հաղորդել է ՏԱՍՍ-ը: