Բաժիններ՝

Խմբային փուլի վերջին խաղում ևս Հայաստանի պատանեկան հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց

Խորվաթիայում կայացան Եվրոպայի Մ17 տարեկանների առաջնության ընտրական փուլի 13-րդ խմբի բոլոր հանդիպումները: Հայաստանի Մ17 հավաքականն ավարտեց իր ելույթները` խմբային փուլում այդպես էլ չդառնալով ոչ մի գոլի հեղինակ ու պարտություն կրելով բոլոր խաղերում:

Մեր ընտրանին առաջին տուրում 0:3 հաշվով պարտվեց Խորվաթիային, երկրորդ տուրում էլ նույն հաշվով զիջեց Իտալիայի հավաքականին:

Այսօր կայացավ երրորդ տուրի հանդիպումը, որտեղ Կարեն Բարսեղյանի ֆուտբոլիստները մրցեցին Անդորրայի իրենց հասակակիցների հետ: Մեր թիմը կրկին պարտություն կրեց 0:3 հաշվով:

Անդորրայի հավաքականը խաղի ելքը վճռեց 21 րոպեի ընթացքում: 5-րդ րոպեին հաշիվը բացեց Բելիդիոն, 16-րդ րոպեին աչքի ընկավ Ռոմերոն, իսկ 21-րդ րոպեին հաշիվը խոշոր դարձրեց Ռոսասը:

Հայաստանի Մ-17 հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով՝

  1. Լևոն Տեր-Մինասյան 5․ Ստեփան Սահրադյան 8. Կարեն Նալբանդյան (9. Կորյուն Սեդրակյան, 74) 10․ Գևորգ Տարախչյան 11. Նարեկ Ալավերդյան 13․ Էդգար Մանուկյան (3. Արսեն Գալստյան, 46) 15․ Ստյոպա Մկրտչյան 16. Էդգար Թամազյան 18․ Ռուբեն Եսայան (7. Ալբերտ Դարբինյան, 74) 19․ Ռոման Միքայելյան (6. Լևոն Դարբինյան, 57) 20․ Սպարտակ Հայրապետյան (14. Ռոբերտ Բաղրամյան, 26)

Մեր խմբում առաջին հորիզոնականը զբաղեցրեց Իտալիան` 9 միավորով: Խորվաթիան երկրորդն է` վաստակած 6 միավորով, իսկ Անդորրայի ընտրանին, մեզ հաղթելու շնորհիվ, մրցաշարն ավարտեց 3 միավորով` 3-րդ տեղում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս