Ովքեր են լինելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում կլինեն մարդիկ, ովքեր կարող են քաղաքական միտք գեներացնել և քաղաքական խոսք ասել: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը:

«Այս պահի դրությամբ քննարկումները շարունակվում են մեր քաղաքական թիմի ներսում և ցուցակի կազմավորման սկզբունքների վերաբերյալ և արդեն կոնկրետ անձանց վերաբերյալ, և ես կարծում եմ, բավականին լայն սպեկտր է ներկայացված լինելու»,- նշեց նա:

Ավինյանը համոզմունք հայտնեց, որ այն սկզբունքները, որոնց վրա հիմնված է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ամենաարդար ձևով կարտացոլվի ցուցակում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930