Բաժիններ՝

ԱՄՆ-ում 2013 թվականից ի վեր առաջին անգամ դատապարտյալին մահապատժի են ենթարկել էլեկտրական աթոռով

Թենեսիի նահանգի բանտում կալանավոր Էդմունդ Զագորսկին դարձել է ԱՄՆ-ում հինգ տարվա ընթացքում առաջին դատապարտյալը, որի մահվան դատավճիռն ի կատար է ածվել էլեկտրական աթոռով: Նոյեմբերի 1-ին այս մասին հայտնել է USA Today թերթը։

Նշվում է, որ հանցագործը դատապարտվել էր 1983 թվականի ապրիլին երկու մարդու սպանության համար, որոնք ցանկացել էին նրանից թմրանյութ ձեռք բերել: 1960-ական թվականներին ԱՄՆ-ում պայքար սկսվեց մահապատժի կիրառման դեմ, որի արդյունքը դարձավ դրա կատարման մորատորիումը (գործել է 1972 – 1976 թվականներին): deathpenaltyinfo պորտալի տվյալներով՝ որը վիճակագրություն է վարում 1976 թվականին մորատորիումի վերացման պահից, երկրում մահապատժի են ենթարկել 1484 մարդու, այդ թվում՝ 19 հոգու՝ 2018 թվականին:

Ներկայում ԱՄՆ-ում մահապատիժ թույլատրված է 31 նահանգների տարածքում: Բանտարկյալների մեծ մասը որպես դատավճիռն ի կատար ածելու միջոց ընտրում է մահացու ներարկումը, մի քանի նահանգներում նաեւ թույլատրված են գնդակահարությունը, կախաղանը կամ գազախցիկը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս