Վթար «Տաշիր Պիցցա»-ի մոտ. տուժածների ինքնությունը չի հաջողվել պարզել
Նոյեմբերի 1-ին՝ ժամը 23:03-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գայի պողոտայի թիվ 16/45 հասցեում գտնվող «Տաշիր Պիցցա»-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «BMW 525» մակնիշի ավտոմեքենան (վարորդը բացակայել է դեպքի վայրից) բախվել է կայանած «ՎԱԶ 2121» (վարորդը՝ Զ. Հ.), «Toyota Prado» (վարորդը՝ Ա. Հ.) և «Audi A4» (վարորդը՝ Է. Ա.) մակնիշների ավտոմեքենաներին: Վրաերթի է ենթարկվել երկու քաղաքացի, ում մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, տեղափոխել են հիվանդանոց (տուժածների ինքնությունը և տեղափոխման վայրը չի հաջողվել պարզել):
Փրկարարները հոսանքազրկել են «BMW 525» և «ՎԱԶ 2121» մակնիշների ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: