Բաժիններ՝

«Էս ի՜նչ պետություն դառանք, էս ի՜նչ ձեւ են ձեռ առնում մեր անմեղ էրեխեքի արյունը». Անահիտ Պարոնիկյան. aravot.am

«Ո՞նց կարելի է ներել, ես իրենց ամենավերջին մահապատիժն եմ ցանկանում» ,- համաներման մասին լսելով՝ ասաց ՊՊԾ գնդի գրավման օրը ծառայություն իրականացնելիս վիրավորված ու շաբաթներ անց հիվանդանոցում մահացած ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի մայրը` Անահիտ Պարոնիկյանը: Նրա խոսքով, եթե «Սասնա ծռերը» համաներվեն ու պատասխանատվության չենթարկվեն, ազատ արձակվեն, իրենք բողոքարկելու են ու հասնեն մինչեւ մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Ինչպես գրում է aravot.am-ը, Անահիտ Պարոնիկյանին ամենից շատ զայրացրել է խմբի անդամներից Պավել Մանուկյանի հայտարարությունը, թե ինքը «ի՞նչ է արել, ժողովրդի ցասումն է ընդամենը բավարարել»:

«Ո՞նց թե՝ «ես ինչ եմ արել»: Ես մինուճար տղա եմ կորցրել, հարսս ու թոռս ամեն Աստծու օր ողբում են: Մենք գիշեր-ցերեկ մղկտանք, իսկ էդ մարդասպաններն անմեղ տղերքի արյունը մարսե՞ն ու մի բան էլ համաներվեն ու շարունակեն ազատ ապրե՞լ… փորձվեն այդ մարդասպանները համաներման տակ ազատվեն կամ ինչ-որ այլ պատճառով ազատվեն… Ասում են՝ որպես ապստամբ կազատվեն, ո՞նց թե՝ որպես ապստամբ, նրանք ապստամբ չեն, խարդախ, ավանտյուրիստ մարդիկ են, մարդասպան: Էս ի՜նչ պետություն դառանք, էս ի՜նչ ձեւ են ձեռ առնում մեր անմեղ էրեխեքի արյունը: Չի էլ ամաչում՝ ՙի՞նչ եմ արել՚, գլուխդ պատին ես տվել, մարդու կյանք ես խլել, երեխեքի վիզն ես ծուռ թողել, այ ոճրագործ: Պավել Մանուկյանը թող ծաղրուծանակի չենթարկի, մի խումբ ավազակներ են, կապ չունի՝ Պավելն է կրակել, թե մյուսը»,-վրդովված ասում էր որդեկորույս մայրը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս