«Հանձնարարել եմ ուսումնասիրել». Փաշինյանը՝ Ավինյանին տրամադրված դրամաշնորհների մասին

«Ես հանձնարել եմ ուսումնասիրել, ուսումնասիրության արդյունքներով իմ եզրակացությունը կանեմ, չնայած նաև ունեմ բացատրություններ»,- անդրադառնալով Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի կողմից փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ընկերությանը դրամաշնորհ տրամադրելու մասին «Հետքի»-ի հրապարակմանը՝ այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Նիկոլ Փաշինյանը:

«Բայց ես ուզում եմ հստակ լինի, որ ՀՀ-ում չի կարող լինել որևէ այնպիսի դրսևորում, որը կապված է կոռուպցիայի հետ: Փաստերի համադրումը վերջնական կանենք, կներկայացնեմ իմ տեսակետը»,- շեշտեց նա:

Հիշեցնենք, որ «Հետք»-ը հոկտեմբերի 29-ին գրել էր, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հիմնադրած «Իրիգեյթս» ՍՊԸ-ն չրի արտադրությունը զարգացնելու համար այս տարի մոտ 35 հազար ԱՄՆ դոլար դրամաշնորհ է ստացել Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամից: Հրապարակումից հետո Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղարը պարզաբանել էր, որ դրամաշնորհների մրցույթի գործընթացը համապատասխանում է Համաշխարհային բանկի կողմից սահմանված ընթացակարգերին:

Տեսանյութեր

Լրահոս