Բաժիններ՝

Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնը նոր տնօրեն ունի

ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի հրամանով նոյեմբերի 1-ին վեցամսյա ժամկետով Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել թատրոնի գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանը:

Հարությունյանը զուգահեռ կկատարի նաև գեղարվեստական ղեկավարի պարտականությունները։

«Տեղեկությունը համապատասխանում է իրականությանը: Այս մասին իրենց ֆեյսբուքյան էջերում նշել են և՛ թատրոնի նախկին տնօրեն Տիգրան Վիրաբյանը, և՛ ներկա տնօրեն, գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանը»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց մշակույթի նախարարի մամուլի խոսնակ Անի Սմբատյանը:
Երկու տարի թատրոնի տնօրենի պաշտոնը զբաղեցրած Տիգրան Վիրաբյանը նշանակվել է Երևանի փոխքաղաքապետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս