Բաժիններ՝

«Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքում կկատարվեն փոփոխություններ

Կառավարությունը հավանություն տվեց «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքում և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը:

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը նշեց, որ օրինագծով նախատեսվում է պարզեցնել վարչարարությունը և օրենքով նախատեսվող երկու թույլտվությունների համար նախատեսել մեկ թույլտվություն:

«Նախագծով նախատեսվում է թույլտվության տրամադրման կարգի, տրանսպորտային միջոցների թույլատրելի առավելագույն զանգվածի և մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքի, ինչպես նաև մեծ եզրաչափերի առավելագույն չափերի սահմանման լիազորությունը վերապահել ՀՀ կառավարությանը: Վերանայվել են նաև վարչական պատասխանատվության չափերը և նախատեսվել է նոր վարչական պատասխանատվություն թույլտվությամբ տրամադրված երթուղուց շեղման և մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու դեպքերում»,- ասաց նախարարի պաշտոնակատարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս