16 միլիոն դրամ, 52 հազար դոլար. աշխատակազմի ղեկավարի ունեցվածքը. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավար Վազգեն Հարությունյանը հայտարարագրել է «MITSUBISHI OUTLANDER 3.0» մակնիշի ավտոմեքենա:

Այս մասին տեղեկանում ենք նրա՝ 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից, որը հրապարակվել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում: Նշենք, որ Վազգեն Հարությունյանն այդ պաշտոնին է նշանակվել 2018թ. հունիսին: Հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ նա անշարժ գույք չի հայտարարագրել:

Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավարի դրամական միջոցները կազմել են 52 000 ԱՄՆ դոլար եւ 16 000 000 ՀՀ դրամ:

2018թ. հունվարի 1-ից մինչեւ պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտների հանրագումարը կազմել է 2 770 882 ՀՀ դրամ: Նշված եկամուտը գոյացել է աշխատավարձից»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս