Փարիզի օդանավակայանում մարդատար ինքնաթիռներ են բախվել

Փարիզի Ռուասի-Շառլ դե Գոլ միջազգային օդանավակայանում մարդատար երկու ինքնաթիռներ են բախվել: Այդ մասին հայտնել էLe Parisien ֆրանսիական թերթը:

Հրատարակության տեղեկատվության համաձայն՝ Air France ընկերության Airbus A330-200 ինքնաթիռը, որը պետք է մեկներ Սեն Մարտեն կղզի, թռիչքավայրէջքային գոտում բախվել է Delta Air Lines ընկերության ամերիկյան հանրանավին: Ամերիկյան ինքնաթիռի թեւը դիպել է ֆրանսիական Airbus-ի պոչամասին:

Միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել, սակայն Air France-ի թռիչքը որոշվել է չեղարկել եւ հանրանավը վերադարձնել կայանատեղի, որպեսզի այն տեխզննում անցնի: Տեղի ունեցածով զբաղվում է Ֆրանսիայի քաղաքացիական ավիացիայի անվտանգության հետաքննության եւ վերլուծյության բյուրոն:

Տեսանյութեր

Լրահոս