Ներդրողների համար Հայաստանի հեղինակությունը բավականին բարձրացել է. Մաթիաս Քիսլեր

Գերմանիայի Դաշնության համար Հայաստանում ներդրումներ անելու հետաքրքիր և նախընտրելի ոլորտներ են հանքարդյունաբերությունը, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաներն ու արտադրության ոլորտը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում Գերմանիայի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը:

«Երկու տարի առաջ մենք բավականին նշանակալի ներդրումներ իրականացրինք հանքարդյունաբերության ոլորտում, և, կարելի է ասել, որ այդ կազմակերպությունը համարվում է ամենախոշոր հարկատուներից: Կարծում եմ, որ հանքարդյունաբերության ոլորտը կշարունակի իր դերն ունենալ մոտ ապագայում: Իհարկե, մենք աշխատում ենք, Հայաստան ավելի շատ ներդրումներ բերելու ուղղությամբ: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտից շատ ընկերություններ են գալիս Հայաստան, բայց նաև պետք է դիտարկենք, թե ինչպես կարող ենք ներգրավել ընկերություններ արտադրության ոլորտում»,- նշեց Քիսլերը:

Նա շեշտեց, որ Հայաստանի հեղինակությունը՝ ներդրողներին գրավելու համար, վերջին ամիսներին բավականին բարձրացել է: Դեսպանի խոսքով՝ Կառավարությունն ընտրություններից հետո պետք է էլ ավելի ամրապնդի այդ միջավայրը, որ հնարավոր լինի ներգրավել էլ ավելի շատ ներդրումներ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031