Էկվադորի դատարանը մերժեց Ասանժի հայցն Էկվադոր պետության դեմ. El Comercio
Էկվադորի Պիչինչայի նահանգի դատարանը մերժել է WikiLeaks կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժի հայցն Էկվադոր պետության դեմ: Այս մասին հայտնել է El Comercio թերթը:
Հրատարակության տեղեկատվությամբ՝ դատարանը հայցվորի փաստարկները համարել է անիրավական: Ասանժը ձգտում էր հասնել Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը մնալու կանոնների վերացման, որոնք կազմել են հարավամերիկյան երկրի իշխանությունները:
Նրանց պատրաստած կանոնակարգը պարտավորեցնում է բոլորին, ովքեր ցանկանում են տեսնվել WikiLeaks-ի հիմնադրի հետ, այդ թվում՝ նրա պաշտպանության ներկայացուցիչներին, հայտնել սոցցաներում իրենց օգտահաշիվների տվյալները, սմարթֆոնների եւ պլանշետների սերիական համարները:
Ըստ որում հարավամերիկյան հանրապետության կառավարությունն իրեն իրավունք է վերապահել «հրապարակել այդ տեղեկատվությունը»: Ասանժը հայտարարել է, որ այդ երկրի նախագահ Լենին Մորենոն որոշել Է իրեն զկել ապաստանից, բայց առայժմ չի հասցրել համապատասխան կարգադրություն անել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: