Բաժիններ՝

«Ես կարող եմ գործարք կնքել թեկուզ հենց հիմա». Թրամփ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրափը հոկտեմբերի 29-ին հայտարարել է, որ կկարողանա Չինաստանի հետ «խոշոր գործարք» կնքել առեւտրի ոլորտում։ «Ես կարծում եմ, որ խոշոր գործարք կկնքենք Չինաստանի հետ, եւ այն պետք է խոշոր լինի: Նրանք (Չինաստանը) ամայացնում են մեր երկիրը, նրանք տարեկան միջին հաշվով 500 միլիարդ դոլար են տանում: Միլիարդներ մեկ տարում»,- ընդգծել է քաղաքական գործիչը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ հավելելով, որ նման բան «այլեւս տեղի չի ունենա»: Նա նկատի է ունեցել առեւտրական պակասուրդը ՉԺՀ-ի հետ:

Ըստ որում անհաջողության դեպքում Սպիտակ տան ղեկավարը կխստացնի չինական արտադրանքի մաքսատուրքերը: «250 միլիարդ դոլարի եւ 267 միլիարդ դոլարի (մաքսերն) սպասում են իրենց հերթին, եթե մենք չկարողանանք գործարք կնքել»,- հայտարարել է Թրամփը:

Նրա վարկածով՝ Չինաստանն «իրոք տնտեսական առումով վնաս է հասցրել» ԱՄՆ-ին: «Ես կարող եմ գործարք կնքել թեկուզ հենց հիմա, բայց ես ասում եմ, որ նրանք (Չինաստանը) պարզապես պատրաստ չեն»,- ասել է պետության ղեկավարը՝ վստահություն հայտնելով, որ Վաշինգտոնը «հաղթանակ կտանի» Պեկինի հետ առեւտրական պայքարում: Նա վերստին պնդել է, որ ԱՄՆ-ն «օգնել է վերականգնելու Չինաստանը», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս