«Ապացույցներ կան՝ ինչպես են ցուցարարների շարքերից կրակ բացում». Ռոբերտ Քոչարյանը մարտի 1-ի մասին
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք տեղի է ունեցել հայտնի ողբերգությունը, որը հայտնի է «Մարտի 1-ի իրադարձությունները» անվանումով: Տասը տարի առաջ կատարված հանցագործությունները դեռ չեն ուսումնասիրվել, իսկ մեղավորները հայտնի չեն: Սակայն այս գարնանը Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի գլխավորած նոր իշխանությունները հենց Ռոբերտ Քոչարյանին մեղադրեցին ողբերգության մեջ: Միևնույն ժամանակ, նրան մեղադրում են «սահմանադրական կարգը տապալելու» մեջ:
Տվյալ հարցի վերաբերյալ Հայաստանի երկրորդ նախագահը զրուցել է Lenta.ru-ի հետ և հայտարարություն է արել, համաձայն որի՝ համացանցում տեսանյութ կա, որում երևում է՝ ինչպես են 2008 թվականին ցույցերի ժամանակ ցուցարարների կողմից կրակ բացում:
«Ցանցում կա տեսանյութ, որում երևում է՝ ինչպես են ցուցարարների կողմից գործի դրվում մարտական ինքնաձիգ և այլն. այդ ամենը նկարագրել հնարավոր չէ: Բայց զարմանալիորեն քննությունն իր «տրամադրության տակ» չունի այդ ձայնագրությունը, չնայած իրականում, ես համոզված եմ, նրանք այդ տեսանյութը պարզապես չեն ցանկացել տեսնել: Այդ կեղծված գործի նյութերը հավաքվում են, որպեսզի ամեն ինչ բերվի նախապես ընտրված սխեմայով՝ մեղադրելով այն մարդկանց, որոնց իրենք «նշանակել են» մեղավորներ: Ես վստահ եմ, որ մոտ ապագայում նրանք, ովքեր զբաղվել են դրանով, իրենք պատասխան կտան օրենքի առաջ»,- ասել է Քոչարյանը :