Բաժիններ՝

Իսպանիայում տեղացած ձյունն էլեկտրամատակարարման ընդհատումների է հանգեցրել

Իսպանիայի մեծ մասում բարդ օդերեւութաբանական պայմանները հանգեցրել են էլեկտրամատակարարման ընդհատումների, ճանապարհների եւ երկաթուղիների, մի շարք նավահանգիստների փակման, փրկարարները մի կորածի են որոնում Գալիսիայում։

AEMET պետական օդերեւութաբանական գործակալությունը հոկտեմբերի 29-ին վտանգի «նարնջագույն» (չափազանց բարձր) մակարդակ է սահմանել երկրի չորս նահագների մի շարք մունիցիպալիտետներում՝ Բուրգոսում, Ժիրոնայում, Տարագոնում եւ Վալենսիայում: Հյուսիսային, արեւելյան տարածաշրջաններում եւ հարավային տարածաշրջանի մի մասում հայտարարվել է վտանգի «դեղին մակարդակ»:

Ընդհանուր առմամբ վատ եղանակի պատճառով (ցածր ջերմաստիճան, անձրեւներ, ձյուն, քամի, մառախուղ) վտանգի բարձր մակարդակ է հայտարարվել Իսպանիայի 28 նահանգներում եւ Մելիլիայում (միջատարածք Մարոկոյի հետ սահմանին):

Վատ եղանակն էլեկտրականության ընդհատումներ է հարուցել: Առանց լույսի է մնացել 53 հազար մարդ Մենորկայում (Կանարյան կղզիներ) եւ Աստուրիայում, որտեղ ձյուն է տեղացել, չեղյալ են հայտարավել պարապմունքները, դպրոց չի գնացել 1,3 հազար աշակերտ:

Ընդհատվել է երկաթուղային հաղորդակցությունը Լեոնի հետ, փակ են ինքնավար մարզի որոշ շրջանների ճանապարհները: Չեն աշախտում Կանտաբրիայի մի շարք նավահանգիստներ, փակ է N-630 մայրուղին, որը տարածաշրջանը կապում է Լեոնի հետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս