Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իռլանդիայի նախագահին պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Իռլանդիայի նախագահ Մայքլ Հիգգինսին՝ պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

Նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Մայքլ Հիգգինսի գործունեությունն ու հավակնոտ ծրագրերը կնպաստեն Իռլանդիայի զարգացմանը և բարգավաճմանը:

«Հայաստանը պատրաստակամ է զարգացնել հարաբերությունները Իռլանդիայի հետ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում՝ ի շահ մեր երկրների»,-մասնավորապես նշված է նախագահի ուղերձում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031