Ինչով է զբաղվում աշխարհի 7.6 մլրդ բնակչությունը (գծապատկեր)
2018 թվականի մայիսի դրությամբ, աշխարհի բնակչությունը կազմում է 7.6 մլրդ մարդ։
Երկրագնդի բնակչության 26%-ը՝ մոտ 2 մլրդ մարդ, անչափահասներ են՝ աշխատունակ տարիքից փոքր։ Եվս 9%-ը թոշակառուներ են՝ 64 տարեկանից բարձր։
23%-ը՝ մոտ 1.8 մլրդ մարդ, աշխատում են սպասարկման ոլորտում։
Գյուղատնտեսության ոլորտում աշխատում է աշխարհի բնակչության 19%-ը, արդյունաբերության ոլորտում՝ 12%-ը։
Աշխարհի բնակչության 5%-ը՝ մոտ 400 մլն մարդ, գործարարներ են, 6%-ը՝ գործազուրկներ։