Արմավիր ՔԿՀ-ում դատապարտյալներից մեկը կարել է բերանը
168.am-ի տեղեկություններով, Արմավիր ՔԿՀ-ում դատապարտյալներից մեկը՝ Կարեն Ս-ն, կարել է բերանն ու հացադուլ հայտարարել:
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից հաստատեցին տեղեկությունը՝ հայտնելով, որ Կարեն Ս-ն ինքնախեղում է կատարել:
«Երեկվանից կարել է բերանը՝ կապված իր քրեական գործի վերանայման հետ: Առողջական վիճակը նորմալ է»,- ասաց Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը:
Անի Կարապետյան