Բաժիններ՝

Դիարբեքիրում երկու կին մայթի վրա զրուցելիս փլուզման պատճառով ընկել են ցած

Ներկայիս Թուրքիայի քրդաբնակ Դիարբեքիր (պատմ. Տիգրանակերտ) քաղաքում բնակելի շենքին հարակից, որպես մայթ ծառայող ստորգետնյա կառույցի տանիքի փլուզման հետևանքով մայթին կանգնած երկու կին ընկել են ստորգետնյա կառույցի մեջ:

Ընտանեկան առողջության կենտրոնում աշխատող բժիշկ Սուզան Քուդայ Բալըքը և բուժքույր Օզլեմ Դույմազն աշխատանքից տուն գնալու ճանապարհին կանգնել են մայթի այդ հատվածում ու զրուցել: Ակնթարթորեն մայթը մեծ աղմուկով փլուզվել է և երկուսն էլ ընկել են ներքև:

Մոտակայքում գտնվողներն օգնություն են ցուցաբերել նրանց և շտապ օգնություն կանչել: Երկու կանայք հոսպիտալացվել են, սակայն լուրջ վնասվածքներ չեն ստացել:

Նշվում է նաև, որ այդ կառույցը ստորգետնյա հարկում գտնվող կահույքի խանութին պատկանող տարածք է և հանդիսանում է ապօրինի շինություն:

Փողոցում տեղադրված անվտանգության տեսախցիկն արձանագրել է փլուզման պահը:

ermenihaber.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս