Բաժիններ՝

Բոլիվիայի և Վենեսուելայի ղեկավարները ներկա կգտնվեն Մեքսիակայի նոր նախագահի պաշտոնակալությանը

Մեքսիկայի արտգործնախարարության ապագա ղեկավար Մարսելո Էբրարդը հոկտեմբերի 27-ին հայտարարել է, որ Բոլիվիայի եւ Վենեսուելայի ղեկավարները ներկա կգտնվեն Մեքսիկայի ընտրյալ նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորի պաշտոնակալության արարողությանը: Այս մասին նա գրել է իր Twitter-ում:

«Նաեւ իրենց մասնակցությունն են հավաստել Էվո Մորալես Այման՝ Բոլիվիայի Բազմազ Պետության նախագահը, Նիկոլաս Մադուրո Մորոսը՝ Վենեսուելայի Բոլիվարյան Հանրապետության նախագահը… Ընդամենը պետությունների 15 ղեկավարներ»,- գրել է նա: Սակայն փոքր-ինչ ուշ Էբրարդը հավելել է, որ «Վենեսուելայի Բոլիվարյան Հանրապետությունը պետք է հայտարարի (մասնակցության մասին)»: Մեքսիկայի նախագահի պաշտոնակալությունը կկայնա դեկտեմբերի 1-ին, նա պետության ղեկավարի պաշտոնը կզբաղեցնի մինչեւ 2024 թվականը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս