Բաժիններ՝

Իսրայելն 80 թիրախ է գնդակոծել Գազայի հատվածում՝ ի պատասխան պաղեստինցիների կողմից հասցված հարվածների

Իսրայելի ռազմաօդային ուժերը հոկտեմբերի լույս 27-ի գիշերը Գազայի հատվածում հարվածներ են հասցրել 80 թիրախների՝ ի պատասխան պաղեստինցիների կողմից հրթիռակոծումներին: Այս մասին հայտնել է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը:

Մամուլի ծառայության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ ոչնչացված թիրախների թվում նշված են հինգ ռազմական օբյեկտ, զենքի պատրաստման երկու արտադրամաս, վարժական հենակետ, «ահաբեկիչների թունել» եւ հակաօդային դիտակետ: Ավելի վաղ հաղորդվել է, որ առնվազն 30 հրթիռ է արձակվել դեպի Իսրայելի տարածք Գազայի հատվածի կողմից:

Իսրայելի ռազմաօդային ուժերը միջատարածքում ավիահարվածներ են հասցրել պաղեստինցի զինյալների օբյեկտներին՝ ի պատասխան Իսրայելի տարածք արձակված հրթիռների: Ինչպես հոկտեմբերի 27-ին հայտնել է Al Mayadeen հեռուստաալիքը, պատասխան գնդակոծումների ընթացքում վնասվել են բնակելի տներ, ինչպես նաեւ ինդոնեզական հիվանդանոցի շենքը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս