Ի՞նչ է հայտարարագրել գյուղատնտեսության փոխնախարարը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը հայտարարագրել է ավտոտնակ, անավարտ (կիսակառույց) շինություն, այգետնակ (ամառանոց), 7 հողամաս եւ «Բազմաբնակարան բնակելի շենքը` մեկից ավելի բնակարաններ, ոչ բնակելի եւ ընդհանուր օգտագործման տարածքներ ունեցող շինությունը» (մեջբերումը հայտարարագրից բառացի է):

Այս մասին տեղեկանում ենք Գ. Պետրոսյանի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից:

Բացի նշվածներից՝ նա հայտարարագրել է նաեւ «MERCEDES–BENZ C230» մակնիշի ավտոմեքենա: Գ. Պետրոսյանի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 2 350 000 ՀՀ դրամ: Նշված ժամանակահատվածում եկամուտը կազմել է 2 820 000 ՀՀ դրամ, որը գոյացել է աշխատավարձից»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս