«Եթե վարչապետը նման հայտարարություն անում է, պետք է բոլոր անունները տա». Վահրամ Բաղդասարյանը՝ պատգամավոր կալանավորվելու Փաշինյանի հայտարարության մասին

«Եթե վարչապետը նման հայտարարություն անում է, պետք է բոլոր անունները տա: Ինձ թվում է՝ դա նախաքննական գաղտնիք է և որևէ մեկն իրավունք չունի նման հայտարարոււթյուններ անել, քանի որ նախաքննություն է գնում»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ պատգամավորներից մեկը ներգրավված է կաշառքի գործում և շուտով նրան կալանավորելու գործընթաց կսկսվի:

Հարցին՝ բացառո՞ւմ եք, որ նա ՀՀԿ-ից է, Բաղդասարյանը հորդորեց ենթադրություններով չառաջնորդվել. «Առաջին անգամ էի լսում վարչապետի պաշտոնակատարի հայտարարությունից: Մենք «կրոսվորդ» չենք լուծում, հանելուկներով չենք զբաղվում, որ դնենք քննարկենք՝ ով կարող է, ով չի կարող: Մարդկանց ճակատագրերի հետ կապված ես նման ենթադրություններ չեմ անում»:

Տեսանյութեր

Լրահոս