Բաժիններ՝

«Վերջին բանը, ինչը ես կուզենայի տեսնել՝ «Լիվերպուլի» հաղթանակն է ԱՊԼ-ում». Գարի Նևիլ

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Գարի Նևիլը պատմել է, թե ում չէր ցանկանա տեսնել Անգլիայի չեմպիոնի կարգավիճակում:

«Վերջին բանը, ինչ ես կուզենայի տեսնել՝ «Մանչեսթեր Սիթիի» կամ «Լիվերպուլի» հաղթանակն է Անգլիայի առաջնությունում:

«Լիվերպուլը» պոտենցիալ հաղթողն է այս մրցաշրջանում, և դա չի կարող չանհանգստացնել «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներին: Եթե երկու չարիքներից ընտրենք փոքրագույնը, եկեք հուսանք, որ չեմպիոն կդառնա «Մանչեսթեր Սիթին»: Տվյալ պահին «Լիվերպուլն» իսկապես վտանգավոր է, նրանք կարող են շատ մոտ լինել տիտղոսին, և դա իրական սպառնալիք է:

Դա պետք է ամենամեծ պրոբլեմը լինի «Մանչեսթեր Յունայթեդի» համար: Դուք տեսնում եք անգլիական ֆուտբոլի պատմության երկու ամենատիտղոսակիր ակումբներին, և դա պետք է մոտիվացնի յուրաքանչյուրին փորձել և հասնել հաղթանակի»,- Նևիլին է մեջբերում Sky Sports-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս