ՀՅԴ-ն ընտրություններին մասնակցելու է որպես ընդդիմություն

ՀՅԴ Գերագույն մարմին ժողովում որոշվել է՝ ՀՅԴ-ն մասնակցելու է դեկտեմբերին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին որպես ընդդիմություն: Այս մասին այսօր ԱԺ ճեպազույցների ժամանակ հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

«Մենք ունենք մեր ասելիքը, մեր մտահոգությունները, տեսնում ենք որոշակի վտանգներ ներկա փուլում և այդ առումով՝ որպես ընդդիմություն մասնակցելու ենք մեր ընտրություններին»,- ասաց նա:

Ըստ Ռուստամյանի՝ անկախ ընտրություններից արդյունքներից, սա լինելու է ուղղորդող երկրի համար, սա լինելու է ահազանգ նրանց համար, որ չեն տեսնում վտանգներ այս փուլում, սա լինելու է նաև ուղղորդող, թե որն է ազգային շահից բխող:

ՀՅԴ խմբակցության ղեկավարը նշեց, որ ՀՅԴ-ն երբեք դաշինքներով չի գնացել ընտրությունների. «ՀՅԴ-ն իր տեսակով է առանձնանում քաղաքական դաշտում և, դա նկատի ունենալով, բնականաբար, մենք ցանկանում ենք առանձին մասնակցել»:

Տեսանյութեր

Լրահոս