Պատրաստեք ամենասիրելի Ferrero Rocher կոնֆետները՝ տնային պայմաններում
Բաղադրիչներ
1. Նութելա – 200 գ
2. Մանրացրած ընկուզային վաֆլի – 100 գ
3. Շոկոլադ – 150 գ
4. Բոված և մանրացրած պնդուկ – 150 գ
5. Ամբողջական բոված պնդուկ – 12 հատ
Պատրաստման եղանակը
1. Խառնել մանրացրած վաֆլին, մանրացված պնդուկը և նութելան:
2. Դնել սառնարանը մոտ 30 րոպե՝ մինչև պնդանալը:
3. Հետո շոկոլադային զանգվածից գնդիկներ ձևավորել, յուրաքանչյուրի մեջ մեկ հատ ամբողջական պնդուկ տեղավորել:
4. Պատրաստի գնդիկները շարել ափսեի մեջ և դնել սառնարանը:
5. Հետո հալեցնել շոկոլադը գոլորշու օգնությամբ և գնդիկները թաթախել շոկոլադի մեջ:
6. Գնդիկները շարել ցանցի վրա:
7. Նորից դնել սառնարանը՝ մինչև լրիվ պնդանալը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը