Վրաստանի նախագահի համաներման ակտով տասնյակ դատապարտյալներ են ազատվել բանտերից
Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին համաներման փաստաթուղթ է ստորագրել, որը վերաբերել է 57 դատապարտյալների:
Այդ մասին Թբիլիսիում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել է համաներման պետական հանձնաժողովի նախագահ Զվիադ Քորիձեն: Վրաստանի բանտերը լքել են 30 դատապարտյալներ:
Ընդսմին կրճատվել են 27 կալանավորների պատժաժամկետները: Նրանցից երկուսը կանայք են: Ընդամենը համաներման հանձնաժողովը հոկտեմբերի 22-ից մինչեւ 24-ն ընկած ժամանակահատվածում քննել էր 575 դատապարտյալների գործեր, հաղորդել է Sputnik-ը: