Ի՞նչ նպատակով է Արամ արք․ Աթեշյանը գաղտագողի մեկնում Հայաստան

Կոստանդնուպոլիսի մեր աղբյուրնեռրից տեղեկանում ենք, որ վաղը, հոկտեմբերի 26-ին Պոլսո պատրիարքության ընդհանուր փոխանորդ նշանակված Արամ արք. Աթեշյանը, հնարավորինս թաքուն, մեկնելու է Սբ. Էջմիածին։

Թե ի՞նչ առաքելությամբ է արք. Աթեշյանը էջմիածին մեկնում, ինչպես ժամանման հանգամանքները, մնում է մութ և առեղծվածային: Սակայն նկատի առնելով այն հանգամանքը, որ նա ի հեճուկս ողջ հայության և մանավանդ պոլսահայության կամքի, ներկայանում է, որպես Պոլսո Պատրիարքության ընդհանուր փոխանորդ, ու նաև որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին իր եղբայրը համարելով ամիսներ առաջ՝ 2017 թ. դեկտեմբերին, հակադարձելով իր դեմ ժողովրդական բողոքին հայտարարում էր, որ «Ես այսօր Թուրքիո իշխանություններուն աչքին կշարունակեմ մնալ իբրև Պոլսո Պատրիարքության ընդհանուր փոխանորդ», կարելի է կռահել, որ Աթեշյանի առաքելությունը չի կարող ունենալ հայանպաստ ուղղվածություն։

Հայաստանի Հանրաապետության և ողջ հայության, ի մասնավորի Հայաստանյայց Առաքելական Սբ. եկեղեցու դեմ ցանկացած բացասական և անհաճո զարգացումն ի սկզբանէ կանխելու սպասելիքով, Ամենայն հայոց կաթողիկոսությունից ակնկալվում է, որ Պոլսո պատրիարկության և հատկապես Աթեշյանի հետ առնչվող ցանկացած զարգացումն ու առընչությունը կատարել բոլորովին թափանցիկ՝ իրազեկելով ողջ հայությանը, և համախորհուրդ՝ ՀՀ քաղաքական ղեկավարության հետ։

«Արաքս» շաբաթաթերթ, Թեհրան, 25 հոկտեմբերի 2018

Տեսանյութեր

Լրահոս