Բաժիններ՝

Հայտարարվել է աշխարհում առավել մեծ ժողովրդականություն վայելող հագուստի բրենդը

Off-White իտալական լյուքսային բրենդը հայտարարվել է աշխարհում առավել մեծ ժողովրդականություն վայելող հագուստի բրենդը: Այդ մասին հայտնել է Independent-ը: Lyst հարթակի մասնագետները, որոնք մասնագիտացած են նորաձեւության ինդուստրիայում սպառողների գործելակերպի ուսումնասիրության բնագավառում, վերլուծել են Google-ի, սոցիալական ցանցերի եւ առցանց-ռեթեյլերների կայքերում օգտատերերի որոնողական հարցումները:

Ստացված տվյալների հիման վրա նրանք եզրակացրել են, որ աֆրոամերիկացի դիզայներ Վիրջիլ Աբլոյի Off-White ընկերությունն ամենապահանջվածն է դարձել աշխարհում՝ առաջ անցնելով Gucci, Balenciaga, Prada եւ Burberry նորաձեւության տներից: Lyst-ի վարկանիշում մակնիշը տարվա ընթացքում 33-րդ տեղից բարձրացել է առաջին տեղ: Բազմաթիվ հայտնիներ են դարձել Off-White-ի երկրպագուները: Դրանց թվում են սուպերմոդել Բելլա Հադիդը, երգչուհիներ Ռիհաննան եւ Բեյոնսեն: Վիրջիլ Աբլոն, որը ծնունդով Իլինոյսի նահանգի Ռոքֆորդ քաղաքից է, դիզայներ է, նկարիչ, ճարտարապետ եւ ինժեներ:

Սովորել էՄեդիսոնի Վիսկոնսինի համալսարանում եւ ճարտարապետի դիպլոմ է ստացել Իլինոյսի տեխնոլոգիական համալսարանում: Համագործակցել է Fendi նորաձեւության տան եւ այլ մակնիշների հետ: Աբլոն Off-White բրենդը հիմնել է 2012 թվականին, 2015 թվականից մակնիշն իր հավաքածուները ցուցադրում Է Փարիզում կազմակերպվող Նորաձեւության շաբաթվա ընթացքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս