Թուրքերը 2019թ. կստանան S-400 հրթիռները

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն ասել է, որ S-400 տեսակի հակաօդային պաշտպանության «երկիր-երկինք» ռուսական հրթիռների տեղակայումը կմեկնարկի 2019 թվականի հոկտեմբերին: Նախարարին վկայակոչել է Hurriyet պարբերականը:

Աքարն ասել է, որ թուրք զինծառայողների թիմը մեկնել է Ռուսաստան S-400 հրթիռների սպասարկումը սովորելու համար:

Նա հայտնել է նաև, որ Թուրքիայի և ԱՄՆ-ի ռազմական համագործակցությունը և, մասնավորապես, F-35 տեսակի մարտական օդանավերի մատակարարման գործարքն ուժի մեջ է, և գալիք տարվա մարտին ամերիկացիները թուրքերին կփոխանցեն երրորդ և չորրորդ մեքենանները:

Նախարարը չի ասել, թե երկրի որ շրջանում են տեղակայվելու ռուսական հրթիռները: Խոսելով այդ խնդիրների վերաբերյալ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրների հնչեցրած մտահոգությունների մասին՝ Աքարն ասել է, թե S-400 հրթիռները Թուրքիայի համար ոչ թե ընտրության, այլ անհրաժեշտության հարց է:

«Մենք ոչ մի խնդիր Ամերիկայի կամ ՆԱՏՕ-ի համար չենք ստեղծելու», – ասել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:

Տեսանյութեր

Լրահոս