«Երկիր Ծիրանիի» անդամները չեն կարող լինել «Սասնա ծռերի» ցուցակում. Ալեք Ենիգոմշյան
«Երկիր Ծիրանիի» անդամները չեն կարող լինել «Սասնա Ծռերի» ցուցակում, քանի որ նման քննարկում ընդհանրապես չի եղել, սա մամուլի չհիմնավորված տեղեկություն է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Սասնա ծռեր» կուսակցության անդամ Ալեք Ենիգոմշյանը՝ անդրադառնալով մամուլի հրապարակմանը, թե «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամները կլինեն «Սասնա ծռերի» ցուցակում, նախագահ Զարուհի Փոստանջյանն էլ՝ «Սասնա ծռեր» կուսակցության ցուցակի առաջին եռյակում:
Ալեք Ենիգոմշյանը հայտնեց նաև, որ իրենց կուսակցությունն այս պահին գրանցման գործընթացում է գտնվում, սպասում են, որ այն մինչև նոյեմբեր ամսվա սկիզբ կավարտվի:
Անի Կարապետյան