Բաժիններ՝

Թուրքիայի մեջլիսում քաշկռտուք է տեղի ունեցել ընդդիմադիր և ազգայնական պատգամավորների միջև

Թուրքիայի մեջլիսում քաշքշուկ է տեղի ունեցել ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP)  և աջակողմյան «Ազգայնական շարժում  կուսակցության» պատգամավորների միջև:

Խորհրդարանի լիագումար նիստում թուրքական զինուժի հզորացմանն ուղղված հիմնադրամի մասին օրենսդրական առաջարկը քննարկելիս ԺՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Էնգին Ալթայն է երկու րոպե ձայնի իրավունք ստանում: Այդ ընթացքում ԱՇԿ-ական պատգամավոր Ջեմալ Էնգինյուրթը ռեպլիկներով ընդհատում է նրա ելույթը և տեղից  վեր կենում:

Ալթայն էլ Էնգինյուրթին ամբիոնի մոտ է հրավիրում, որից հետո ազգայնական ԱՇԿ-ական ու ԺՀԿ-ական պատգամավորների միջև քաշքշուկ է սկսվում:

Milliyet

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս