Արոնյանը և Մելքումյանը Մեն կղզու առաջատարից հետ են մնում 1 միավորով
Շախմատի Հայաստանի տղամարդկանց թիմի անդամներ Լևոն Արոնյանը և Հրանտ Մելքումյանը շարունակում են ելույթները Մեն կղզու մրցաշարում:
Մրցաշարի 5-րդ տուրում Արոնյանն էլ, Մելքումյանն էլ ոչ-ոքի ավարտեցին իրենց պարտիաները: Հաջորդ` 6-րդ տուրում Արոնյանն ուժերը կչափի հնդիկ Ադհիբանի, իսկ Մելքումյանը` Գրիշչուկի հետ:
Նրանք այժմ ունեն 3,5 միավոր և առաջատարներից հետ են մնում 1 միավորով: