Խոշոր վթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին. կան տուժածներ
Հոկտեմբերի 24-ին, ժամը 12:17-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի քարերին:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Mercedes C180» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհի 83-րդ կմ-ին բախվել է ճանապարհի բետոնե պատնեշին և դուրս է եկել երթևեկելի հատվածից:
Փրկարարները ավտոմեքենայի վարորդ Գ. Հ.-ին (ծնված 1982 թ.) և ուղևոր Վ. Ք.-ին (ծնված 1984 թ.) դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
Տուժածները տեղափոխվել են Թալինի ԲԿ:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: