Երևանի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ հարձակվել են իր վրա
Հոկտեմբերի 23-ին, ժամը 02.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ հարձակվել են իր վրա, ծեծի ենթարկել, և քաղաքացու մոտը դանակ կա:
Ժամը 02.20-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները Կենտրոնական բաժին են ներկայացրել 1992 թ. ծնված Աշոտ Ղ.-ին և 1991 թ. ծնված Գևորգ Թ.-ին: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 02.10-ին, Բեյրութի փողոցում ոստիկաններին է մոտեցել Գևորգ Թ.-ն, մատնացույց անելով Աշոտ Ղ.-ին և հայտնել, որ վերջինս իրեն ապտակել է:
Ոստիկանության Կենտրոնականի բաժնում Գևորգ Թ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 02.00-ին, Բեյրութի փողոցի սկզբնամասում, Աշոտ Ղ.-ն բացահայտ հափշտակել է ձեռքի ոսկյա թևնոցը, կանխիկ գումար, հետո ձեռքերով հարվածներ է հասցրել իրեն՝ պատճառելով ֆիզիկական ցավ:
Աշոտ Ղ.-ի խուզարկությամբ ոչինչ չի հայտնաբերվել:
Վնասի չափը պարզվում է:
Նշանակվել է ԴԲՓ:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: