Բաժիններ՝

Յուլյա Տիմոշենկոն պատմել է, թե ինչպիսին կլինի Դոնբասի ապագան ընտրություններում իր հաղթանակի դեպքում

«Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ, Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն հայտարարել է, որ նախագահական ընտրություններում հաղթանակ տանելու դեպքում կփոխի Դոնբայի շուրջ բանակցությունների ձեւաչափը, կամրապնդի բանակը եւ կկասեցնի «պատերազմի վրա բիզնես անելը»։

Ուկրաինայում հերթական նախագահական ընտրությունները կայանալու են 2019 թվականի գարնանը: Պաշտոնական ընտրարշավը երկրում կմեկնարկի դեկտեմբերի վերջին. մի շարք թեկնածուներ արդեն հայտարարել են նախագահի պաշտոնի համար պայքարելու մտադրության մասին, այդ թվում` նաեւ Յուլյա Տիմոշենկոն: Ընդ որում՝ Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն դեռ չի հայտարարել երկրորդ ժամկետի համար իր թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին: Անդրադառնալով Դոնբասի իրադրության կարգավորմանը, նա հայտարարել է, որ «նախագահական ընտրություններից հետո նոր իշխանությունը կփոխի բանակցությունների ձեւաչափը»: «Մենք կհասնենք խաղաղության, բայց Ուկրաինայի պայմաններով:

Մենք կվերադարձնենք մեր, ուկրաինական Դոնբասը: Դոնբասում կվերականգնվի ուկրաինական օրենքների գործողությունը, կլինի ապառազմականացված տարածք, կվերադարձնենք 2 միլիոն փախստականներին»,-Տիմոշենկոյի խոսքը մեջբերում է «Բատկիվշչինա» կուսակցության մամուլի ծառայությունը:

Նա նշել է, որ պատերազմը Դոնբասում «ոմանց շատ ձեռնտու է, որովհետեւ պատերազմը միլիարդներ են, որոնք դրանով վաստակում են»: Բացի այդ, Կիեւի կողմից չվերահսկվող տարածքները վերածվել են «գորշ գոտու», որով մաքսանենգություն է իրականացվում եւ թմրանյութեր են փոխադրվում, հիշեցրել է նա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031