Ճապոնացի վազորդուհին մարաթոնին կոտրել է ոտքը, բայց չորեքթաթ հասել է վերջնագծին
Ճապոիայի բնակչուհին, որը կոտրել է ոտքը Ֆուկուոկայի պրեֆեկտուրայի ամենամյա մարաթոնային փոխանցավազքի ընտրական մրցաշարի իր փուլում, հրաժարվել է վնասվածքի պատճառով դուրս գալ մրցատարածությունից եւ չորեքթաթ հասել է մինչեւ վերջնագիծ: Այս մասին հայտնել է The Asahi Shimbun-ը:
Կինը փոխանցավազքի իր փուլի վերջնագծից 200-300 մետրի վրա կոտրել է ոտքը, բայց սողեսող ավարտել է մրցատարածությունը: Նրա թիմակից ընկերուհին էստաֆետն ընդունելուն սպասելիս սկսել է լաց լինել:
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ թիմի ղեկավարը պաշտոնյաներին ծանուցել է մարզուհու ընկնելուց հետո մրցումներից թիմը հանելու մասին: Մրցումների ավարտից հետո վնասվածք ստացած մարզուհուն հոսպիտալացրել են ոտքի կոտրվածքով: Նշվում է, որ նրա վերականգնումը կտեւի երեք-չորս ամիս, հաղորդել է ՏԱՍՍ-ը: