Ինքնասպանության փորձ կատարած անձը գտնվել է հոգեպես անհավասարակշիռ վիճակում. մանրամասներ
Հոկտեմբերի 24-ին, ժամը 13:46-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Երևան քաղաքի Հանրապետության փողոցի թիվ 114 դպրոցի մոտակայքում գտնվող շենքերից մեկի 4-րդ հարկի պատշգամբից:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:
Պարզվել է, որ Ե. Հ.-ն (ծնված 1929 թ.) գտնվում է թիվ 71 շենքի բնակարաններից մեկում:
Բնակարանի բնակիչ Գ. Հ.-ը (դուստրը) մոտեցել և բացել է բնակարանի դուռը. ներսում եղել է Ե. Հ.-ը, ով գտնվել է հոգեպես անհավասարակշիռ վիճակում:
Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը Գ. Հ.-ին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն: