ՀԱՊԿ ԽՎ-ն Երևանից Մոսկվա տեղափոխելը տեխնիկական որոշում է. ԱԳՆ
ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի խոսքով՝ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովը Երևանից Մոսկվա տեղափոխելու որոշումն իրապես տեխնիկական էր` պայմանավորված ՀՀ ներքաղաքական իրադարձություններով: «Որևէ այլ պատճառ չկա»,- նշեց նա:
Հարցին՝ արդյոք հնարավո՞ր է ՀԱՊԿ-ից նախագահության անցումն այլ երկրի, Աննա Նաղդալյանը պատասխանեց, որ խորհրդակցությունները դեռ շարունակվում են:
«Դրանք վերաբերում են ՀԱՊԿ կանոնակարգերի շրջանակներում կոնսենսուսային լուծումներ գտնելուն և դրանց հստակեցմանը; Եթե այս հարցը հայտնվի օրակարգում, Հայաստանն իրեն վերապահված ողջ գործիքակազմով համապատասխան քայլեր կձեռնարկի: Գործիքակազմն արդեն հայտնի է»,-նշեց նա:
Նա հավելեց, որ ՀԱՊԿ կանոնակարգերով սահմանված է, որ կայանա ՀԱՊԿ քարտուղարի փոխարինման գործընթաց: «Խորհրդակցությանը գնում է դրա շուրջ, երբ դրանք ներկայացվեն ՀԱՊԿ-ի հաստատմանը, հայտնի կլինի նաև հանրությանը»,- ընդգծեց նա: