«Բերնար» գորգերի գործարանի մոտ բռնկված հրդեհը մարվել է
Հոկտեմբերի 24-ին, ժամը 06:19-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Դալար գյուղի «Բերնար» գորգերի գործարանի մոտակա շինությունում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կոմիտասի 59 հասցեում գտնվող չգործող շինությունում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:19-ին, մարվել՝ 08:38-ին:
Պատահարի հետևանքով շինության բաղդադե տանիքը (280 քմ) մասամբ (մոտ 100 քմ) այրվել է: