Լենա Նազարյանը հիշեցրեց, որ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի առաջադրումը ֆորմալ բնույթ է կրում
ՀՀ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի առաջադրումը ֆորմալ բնույթ է կրում:
Հոկտեմբերի 24-ի հերթական նիստում, որի օրակարգում վարչապետի ընտրության հարցն է, այս մասին հիշեցրեց «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը:
«Ելք»-ը ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: Այս առաջադրումը ֆորմալ բնույթ է կրում: Այս ամենն արվում է, որ ապահովենք ՀՀ սահմանադրությամբ սահմանված ընթացակարգի լիարժեք կիրառումը, խուսափենք տարընթերցման առիթներից»,-ներկայացրեց Նազարյանը: