Բաժիններ՝

Թուրքիան Սուդանից 780.500 հեկտար հող է վարձակալել

Թուրքիայում պարարտանյութերի, դիզելի և էլեկտրականության թանկացման, ինչպես նաև պետության կողմից բավարար աջակցության բացակայության պատճառով գյուղատնտեսությունը հետընթաց է ապրում: Բազմաթիվ հողագործներ հրաժարվում են հողագործությամբ զբաղվելուց: Գնաճի պատճառով նրանց կատարած ծախսերը գերազանցում են ստացված եկամուտին:

ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ գյուղատնտեսական նշանակության տարածքները Թուրքիայում 41.9 միլիոն հեկտարից նվազել են՝ հասնելով 37.9 միլիոն հեկտարի: Թուրքիայի կառավարությունն էլ հողագործներին տրամադրվող աջակցությունն ավելացնելու փոխարեն նախընտրել է Սուդանից մոտ 780.500 հեկտար հող վարձակալել գյուղատնտեսական արտադրանք ստանալու նպատակով:

Բացի այդ Թուրքիայի կառավարությունը հողագործությամբ զբաղվողներին աջակցություն է ցուցաբերում բերքը ստանալուց հետո, ինչն ավելի է բարդացնում թուրք հողագործների վիճակը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս