Ռուբեն Գևորգյանը չպահեց խոստումը. ինչո՞ւ վերադարձավ Գագիկ Ծառուկյանի մոտ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 20-ին տեղի է ունեցել «Երդվյալ ազատամարտիկների միության» 6-րդ համագումարը, որի ղեկավարը ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Գեւորգյանն է:
Այդ օրը տեղի ունեցած համագումարին մասնակցել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ով հայտարարել է, թե Ռուբեն Գեւորգյանը իրենց ցուցակում չի լինի: Ընդ որում, Ռուբեն Գեւորգյանը, ով 10 տարի եղել է ԲՀԿ անդամ եւ մշտապես հայտարարել, թե ՀՀԿ գաղափարախոսությունն իր համար հոգեհարազատ է, դուրս էր եկել այդ կուսակցությունից 2017 թվականից, երբ ԲՀԿ-ն որոշել էր դաշինքով մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին:
Եվ սա այն դեպքում, երբ Ռուբեն Գեւորգյանը ժամանակին հայտարարում էր. «ԲՀԿ-ից դուրս չեմ գա, քանի որ կյանքումս ինձ հանդիպած անգամ կործանվող վագոններից վերջինն իջնողի արտոնագիրը իմն է միշտ եղել եւ այդպես էլ կլինի»:
Սակայն Գեւորգյանը չպահեց խոստումը, բայց մեկ տարի անց վերադարձավ Ծառուկյանի գիրկը: Հետաքրքիր է` ի վերջո քանի իրական կերպարով է քաղաքականության մեջ հանդես գալիս Ռուբեն Գեւորգյանը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: