Մարտի 1-ին ով, որտեղ, ինչ հանգամանքներում և ում կողմից է սպանվել. ինչ գիտի Վահե Գրիգորյանը. «Ժողովուրդ»
«Փաստաբան Վահե Գրիգորյանի հետ «Ժողովուրդ» թերթը երեկ զրուցեց Մարտի 1-ին տեղի ունեցած 10 սպանությունների մասին:
Հիշեցնենք՝ Գրիգորյանը տուժողների իրավահաջորդների ՄԻԵԴ ներկայացուցիչն է:
Հարցին՝ Դուք մարտիմեկյան սպանդի գործով սպանվածների իրավահաջորդների ՄԻԵԴ-ի ներկայացուցիչն եք, ի վերջո սպանվածների մասով կա՞ն կոնկրետ ապացույցներ` ով, որտեղ, ինչ հանգամանքներում եւ ում կողմից է սպանվել, քանի որ մինչ օրս որեւէ ապացույց չի ներկայացվել եւ առհասարակ որեւէ գործ դատարան անգամ չի գնացել վերջին 5 ամիսների ընթացում, նա պատասխանել է. «Դրան վերաբերող փաստական տվյալներ նախաքննության մարմնի կողմից ձեռք են բերվել: Ես ինքս ծանոթ չեմ, եթե ծանոթանամ, նոր կկարողանամ կարծիք հայտնել այդ մասին»:
Խոսքը ոստիկանության զորքերի զինծառայող Տիգրան Աբգարյանի գործի մասին է: Այսպիսով, մնացած 9 զոհերի մասով դեռեւս որեւէ նորություն չկա»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: