Բաժիններ՝

Պատահար «Նացիոնալ» հյուրանոցի մոտ. մոտոցիկլետի վարորդը հիվանդանոցում է

Հոկտեմբերի 23-ին` ժամը 20:07-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ամիրյան և Զաքյան փողոցների խաչմերուկում՝ «Նացիոնալ» հյուրանոցի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Nissan Qashqai» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Դ. Ս., ծնված 1985 թ.) և «Kawasaki» մակնիշի մոտոցիկլետը (վարորդը՝ Ա. Մ., ծնված 1977 թ.):

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, մոտոցիկլետի վարորդը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ: Փրկարարները հոսանքազրկել են «Nissan Qashqai» մակնիշի ավտոմեքենան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս