Մեյն առաջարկել է ստեղծել ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի համատեղ մաքսային տարածք
Մեծ Բրիտանիան պատրաստ է ստեղծել ԵՄ օրենսդրական դաշտին միավորված մաքսային համակարգ: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը:
«Ես չեմ ընդունում Իռլանդական ծովում սահմանի ստեղծումը: ԵՄ-ն ակտիվորեն քննարկում է մեզ հետ մաքսային կարգավորումների մասին առաջարկները…Փակուղու հաղթահարման համար մենք առաջարկում ենք ստեղծել ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի համատեղ, օրենսդրության մակարդակում կապակցված մաքսային տարածք»,-ասել է Մեյը՝ ելույթ ունենալով խորհրդարանում:
Նրա խոսքով, Իռլանդիայի հետ սահմանների հարցը շարունակում է մնալ ամենաբարդերից մեկը, որի պատճառով կողմերը չեն կարողանում ավարտին հասցնել Brexit-ի պայմաններին վերաբերող ընդհանուր փաստաթղթի համաձայնեցումը:
Խոսելով Brexit-ից հետո անցումային շրջանի մասին, Մեյը նշել է, որ չէր ցանկանա նման բան, սակայն որոշ հանգամանքներից ելնելով, նման փուլ հնարավոր է:
Մեծ Բրիտանիան ԵՄ-ից դուրս կգա 2019 թվականի մարտի 29-ին: Նախատեսվում է, որ անցումային շրջանը կտևի 21 ամիս՝ մինչև 2021 թվականի սկիզբը: