Բաժիններ՝

Մակրոնը և Թրամփը քննարկել են ՄՓՀՀ-ի մասին պայմանագրի ապագան

Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի նախագահներ Էմանուել Մակրոնը եւ Դոնալդ Թրամփը հեռախոսային բանակցությունների ընթացքում քննարկել են Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների մասին (ՄՓՀՀ) պայմանագրի ապագան: Ֆրանսիայի ղեկավարը նշել է այդ պայմանագրի կարեւորությունը եվրոպական անվտանգության ու ռազմավարական կայունության համար: Այդ մասին ասված է Ելիսեյան պալատի հաղորդագրության մեջ:

«Հանրապետության նախագահը եւ նախագահ (Դոնալդ) Թրամփը նաեւ արծարծեցին ՄՓՀՀ-ի մասին պայմանագրի ապագայի հարցը: (Էմանուել Մակրոնը) հիշեցրելէ այդ համաձայնագրի կարեւորության մասին, մասնավորապես, եվրոպական անվտանգության ու մեր ռազմավարական կայունության համար»,- հայտնել են Ելիսեյան պալատում:

Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ նահանգները մտադիր չէ պահպանել Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների մասին պայմանագիրը, երբ Մոսկվան այն խախտում է, եւ դուրս կգա պայմանագրից: ԱՄՆ-ի նախագահը, մեկնաբանելով ՄՓՀՀ-ի մասին պայմանագրից դուրս գալը, նաեւ հայտարարել է, որ Վաշինգտոնը կշարունակի զարգացնել իր զինանոցը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս